Առաջիկա ամառ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 75 միլիոն ֆունտ (87,7 միլիոն եվրո) առաջարկ անել «Լիվերպուլի» 25-ամյա աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին գնելու համար։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» ցանկանում է ակումբում պահել Ալեքսանդր-Առնոլդին և հույս ունի, որ ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրը, որը ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Նշվում է, որ անգլիացի պաշտպանի հետ պայմանագրի երկարաձգումը մերսիսայդցիների գլխավոր առաջնահերթությունն է գալիք ամառ։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 70 միլիոն եվրո: