Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալը» պատրաստվում է հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյային: Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը պատրաստ է 100 մլն եվրո վճարել բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Հաղորդվում է նաև, որ «Ալ-Հիլալը» Ռաֆինյային առաջարկում է երեք անգամ ավելի բարձր աշխատավարձ, քան նրա ստանում է «Բարսելոնայում»:
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնան» չի ցանկանում բաժանվել ֆուտբոլիստից մարզական նկատառումներով, սակայն հաշվի առնելով իր ֆինանսական վիճակը՝ հասկանում է, որ նման գործարքը կարող է շահավետ լինել ակումբի համար։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ռաֆինյան բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: