«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը կարող է կարիերան շարունակել Բրազիլիայում։
65-ամյա ֆուտբոլիստը, ով մարզել է «Բարսան» 2020 թվականին, գործազուրկ է 2023 թվականի սեպտեմբերից, երբ հեռացվեց «Վիլյառեալից»:
Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, բրազիլական «Բոտաֆոգոն» գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Սետյենին։ Վերջնական որոշումը պետք է կայացվի հաջորդ շաբաթ։
Սետյենն աշխատել է Իսպանիայում իր ողջ կարիերայի ընթացքում, բացառությամբ այն կարճ ժամանակահատվածի, երբ նա աշխատել է լողափնյա ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականում և գլխավորել է Հասարակածային Գվինեայի հավաքականը։