«Բարսելոնայի» արգենտինացի նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն պատասխանել է այն հարցին, թե արդյոք կցանկանա՞ վերսկսել իր խաղային կարիերան «Ինդեպենդիենտեում»։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ագուերոն ստիպված է եղել ավարտել կարիերան սրտի հետ կապված խնդիրների պատճառով։
«Իհարկե, ցանկանում եմ վերադառնալ խաղադաշտ, բայց չեմ ուզում, որ մարդիկ անհանգստանան ինձ համար։ Նախ պետք է լավացնեմ առողջությունս և մի քանի մրցաշարի անցկացնեմ։ Հաջորդիվ կմտածեմ, թե ինչ որոշում կայացնեմ»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը:
Ագուերոյի վերջին թիմը եղել է «Բարսելոնան»: «Բլաուգրանայի» կազմում հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել 5 խաղում և դարձել 1 գոլի հեղինակ։ Հարկ է նշել, որ Ագուերոն նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», Մադրիդի «Ատլետիկոյում» և «Ինդեպենդիենտեում»: