Լուչանո Սպալետտի. «Մենք չենք կարող բաց թողնել Աշխարհի 2026 թվականի առաջնությունը»

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին նշել է Իտալիայի հավաքականի կարևորությունը Աշխարհի 2026 թվականի առաջնությանը, որը կանցկացվի Հյուսիսային Ամերիկայում։

«Մենք չենք կարող բաց թողնել Աշխարհի 2026 թվականի առաջնությունը։ Իտալական ֆուտբոլի պատմությունը որակի պատմություն է, այդ իսկ պատճառով մենք չենք կարող բաց թողնել Աշխարհի առաջնությունը։

Այնուամենայնիվ, չպետք է չափազանց ինքնավստահ լինել։ Հիմա բոլոր թիմերն էլ ուժեղ են, գիտեն նույն մարտավարությունը, ինչ խոշորագույն երկրները։ Նրանք ստեղծված են չեմպիոն դառնալու համար»,- Սպալետտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը բաց է թողել Աշխարհի վերջին երկու առաջնությունները։ Բրազիլիայում կայացած ԱԱ-2014-ում Իտալիայի հավաքականը չկարողացավ դուրս գալ խմբային փուլից։