«Լիվերպուլը» շարունակում է հետաքրքրվել Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի ծառայություններով։
Լրագրող Նիկոլո Շիրայի տեղեկություններով՝ պորտուգալացի մասնագետը մրցաշրջանի ավարտին կարող է փոխարինել Յուրգեն Կլոպին, ով որոշել է մեկ տարով ընդմիջում վերցնել։ Ամորիմը «Լիվերպուլի» գլխավոր մարզչի միակ թեկնածուն չէ։
Նախկինում հաղորդվում էր, որ ղեկավարության առաջնահերթությունը Լևերկուզենի «Բայերից» Խաբի Ալոնսոյին հրավիրելն է, ով նախկինում որպես ֆուտբոլիստ հանդես է եկել մերսիսայդցիների կազմում։ Սակայն իսպանացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Մյունխենի «Բավարիան»։