Ֆրանսիական «Լիլի» ֆուտբոլիստ Լենի Յորոն կարիերան կշարունակի Իսպանիայի առաջնության թոփ-ակումբում։
Ինչպես հայտնում է Todofichajes-ը, ֆուտբոլիստը առաջիկա ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: «Արքայական» ակումբը հաղթեց 18-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում Լոնդոնի «Չելսիին» և ՊՍԺ-ին։ «Լոս Բլանկոսի» ղեկավարությունը Յորոյի տրանսֆերի համար կվճարի 45 միլիոն եվրո գումարած բոնուսներ։
Խոստումնալից պաշտպանը «Լիլում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի վերջին։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։