Հարի Քեյնը կարող է բաց թողնել նաև Դորտմունդի «Բորուսիայի» դեմ հանդիպումը

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը շարունակում է ապաքինվել կոճի վնասվածքից։ Bild-ի տեղեկություններով՝ անգլիացին կարող է բաց թողնել ոչ միայն իր ազգային հավաքականի հաջորդ հանդիպումը Բելգիայի դեմ, այլ նաև Բունդեսլիգայում Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպումը։

Հաղորդվում է, որ Քեյնն անում է հնարավոր ամեն ինչ՝ շուտափույթ ապաքինման համար, սակայն նրա մասնակցությունը «Բորուսիայի» դեմ խաղին դեռ հարցականի տակ է։

Հիշեցնենք, որ Քեյնը Բունդեսլիգայի այս մրցաշրջանում դարձել է 31 գոլի հեղինակ։ Գերմանիայի առաջնությունում մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով նոր ռեկորդ սահմանելու համար անգլիացուն անհրաժեշտ է մնացած 8 տուրերում 11 գոլ խփել։ Առայժմ այս ռեկորդը պատկանում է Ռոբերտ Լևանդովսկուն, ով 2020/21 մրցաշրջանում Բունդեսլիգայում դարձել է 41 գոլի հեղինակ։