Թուրինի «Յուվենտուսը» չի շտապում որոշում կայացնել գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ապագայի վերաբերյալ, ում պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին։
Լրագրող Նիկոլո Չեկարինիի տեղեկությունների համաձայն՝ մրցաշրջանի ավարտին «ծեր սինյորան» իր գլխավոր մարզչի հետ կնստի բանակցությունների սեղանի շուրջ և կքննարկի մասնագետի ապագան։
«Յուվենտուսը» ներկայումս զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, թեև թիմը երկրորդն էր մրցաշրջանի մեծ մասում: «Ծեր սինյորայի» ղեկավարությունը լիովին գոհ չէ թիմի խաղից, ուստի հնարավոր է, որ Ալեգրին ամռանը կարող է հեռացվել աշխատանքից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անտոնիո Կոնտեն կարող է վերադառնալ «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնին։