Յան Զոմմերը վնասվածք է ստացել Շվեյցարիայի հավաքականի կազմում

«Ինտերի» դարպասապահ Յան Զոմմերը վնասվածք է ստացել Շվեյցարիայի հավաքականի խաղում։

35-ամյա դարպասապահը Դանիայի դեմ ընկերական խաղում եղել է մեկնարկային կազմում, սակայն 37 րոպե անց լքել է խաղադաշտը։

Զոմմերը անկյունային հարվածի ժամանակ վնասեց կոճը և փորձեց շարունակել խաղը, բայց ստիպված եղավ փոխարինում խնդրել:

«Ինտերի» երկրորդ դարպասապահը Էմիլ Աուդերոն է, ով վարձավճարով տեղափոխվել է «Սամպդորիայից»:

Ընթացիկ մրցաշրջանում Զոմմերը Սերիա Ա-ում անցկացրել է 28 խաղ և բաց թողել ընդամենը 14 գոլ՝ 18 խաղում անառիկ պահելով դարպասը։