Հարի Քեյնը կհեռանա ազգային թիմից ու կվերադառնա Գերմանիա

Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը վնասվածքի պատճառով կհեռանա ազգային թիմից։

Գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հայտնել է, որ Քեյնը կվերադառնա Գերմանիա՝ վերականգնվելու կոճի վնասվածքից:

Այսօր Քեյնը բաց թողեց Բրազիլիայի հետ խաղը (0:1), իսկ մարտի 26-ին կայանալիք Բելգիայի դեմ խաղում նույնպես դուրս չի գա խաղադաշտ։

Քեյնը կոճի վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 26-րդ տուրի «Դարմշտադտի» դեմ խաղում։