2010 թվականից հետո Բելգիան առաջին անգամ նման վատ ցուցանիշ գրանցեց

Բելգիայի և Իռլանդիայի հավաքականներն ընկերական խաղում ոչ-ոքի խաղացին՝ 0։0 հաշվով։

Իռլանդիան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 62-րդ տեղը, բելգիացիները՝ 4-րդ։

Gracenote-ի համաձայն՝ բելգիացիները գրեթե 14 տարվա մեջ առաջին անգամ չկարողացան գոլ խփել ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 50 լավագույններից դուրս գտնվող մրցակցի դեմ:

Վերջին անգամ Բելգիայի հետ նման բան տեղի ունեցավ 2010 թվականի օգոստոսին, երբ թիմը 0:1 հաշվով պարտվեց Ֆինլանդիային։

Մարտի 26-ին բելգիացիները հանդիպում կանցկացնեն Անգլիայի հետ, Իռլանդիան կխաղա Շվեյցարիայի հետ։