Եվրոպական գրանդը ուզում է գնել Լամին Յամալին

Կատալոնական «Բարսելոնայի» աստղի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում ֆրանսիական ՊՍԺ-ն։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ փարիզցիները ցանկանում են գբել 16-ամյա վինգեր Լամին Յամալին։ Միաժամանակ աղբյուրը հայտնում է, որ ՊՍԺ-ն դեռ ոչ մի առաջարկ չի արել իսպանացու տրանսֆերի վերաբերյալ։

Ավելին, «Բարսելոնան» մտադիր չէ վաճառել իր սանին և ապագայում նրան տեսնում է՝ առանցքային ֆուտբոլիստի։ Կատալոնացիները ցանկանում են նոր պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Յամալը դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել էր, որ ակումբը հրաժարվել է վաճառել Լամինին 200 միլիոն եվրոյով։