Լևերկուզենի «Բայերի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը խոսել է «Բավարիայում» հանդես եկող հայրենակից Ջամալ Մուսիալայի հետ հարաբերությունների մասին ։
«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը խոսել է Ջամալ Մուսիալայի հետ իր ընկերության մասին:
«Մենք իսկապես լավ հարաբերություններ ունենք և շատ լավ ենք համագործակցում, նույնիսկ խաղադաշտից դուրս: Խաղերի ծավալի պատճառով մենք չենք կարող այդքան հաճախ հանդիպել, բայց ավելի հաճախ խոսում ենք հեռախոսով, թե ինչպես կարող ենք բարելավել մեր խաղը:
Մենք նման ֆուտբոլիստներ ենք, դա ճիշտ է: Բայց ես սա համարում եմ առավելություն։ Մենք կարող ենք միասին շատ լավ խաղալ։ Մեր նմանության պատճառով մրցակցի համար ավելի դժվար է դառնում»,- Վիրցի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 24-ին, ավարտվել է Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը (0:2), որում Վիրցը դարձել է գոլի հեղինակ, իսկ Մուսիալան՝ գոլային փոխանցման հեղինակ: