«Բարսելոնան» իր ֆուտբոլիստի հրաժարագինը կդարձնի 1 միլիարդ եվրո

Կատալոնական «Բարսելոնան» շատ գոհ է 17-ամյա պաշտպան Պաու Կուբարսիի խաղամակարդակից։

Ինչպես հաղորդում է Marca թերթը, «բլաուգրանան» պատրաստվում է տաղանդավոր ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել՝ բարձրացնելով հրաժարագինը։

«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել համագործակցությունը Կուբարսիի հետ մինչև 2031 թվականը։ Ակումբը պատրաստվում է պայմանագրով նախատեսել մեկ միլիարդ եվրո հրաժարագին։ Պաուն ցանկանում է մնալ կատալոնական գրանդում։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Կուբարսին մասնակցել է 8 հանդիպման։ Պաշտպանը 2 դեղին քարտ է ստացել։