Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն Գերմանիայի դեմ ընկերական խաղում վնասվածք է ստացել։
Լրագրող Saber Desfarget-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը փոխարինվել է կապտած ծնկով։ Դեռ հայտնի չէ՝ Կունդեն կմնա Ֆրանսիայի հավաքականում, թե կվերադառնա Բարսելոնա՝ արագ բուժելու վնասվածքը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» առաջիկայում Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում մրցելու է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։ Կատալոնական թիմը 2020 թվականից ի վեր առաջին անգամ կխաղա մրցաշարի այս փուլում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ամռանը կարող է վաճառել Կունդեին: Ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրվում են Պրեմիեր Լիգայի ակումբները: