«Շախտյորի» կիսապաշտպան Գեորգի Սուդակովն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից։
Սոցցանցերում լրագրող Էկրեմ Կոնուրի տեղեկություններով՝ «Նապոլին» հետաքրքրված է Ուկրաինայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով։ Նեապոլցիները պատրաստ են Սուդակովի տրանսֆերի համար առաջարկել 55 միլիոն եվրո։
Սուդակովը «Շախտյորի» համակարգում է 2017 թվականից։ Մինչ այս խաղացողը երեք տարի մարզվել է Խարկովի «Մետալիստի» մոտ։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։