«Լեսթերը» դատի է տվել Պրեմիեր Լիգային

«Լեսթերը», որը ներկայումս հանդես է գալիս Չեմպիոնշիփում, դատական ​​գործընթաց է սկսել Պրեմիեր Լիգայի դեմ, որը «Աղվեսների» նկատմամբ տրանսֆերային էմբարգո է սահմանել՝ ֆինանսական կանոնները խախտելու պատճառով:

«Լեսթերը» ստիպված եղավ երկու հրատապ դատական ​​հայց ներկայացնել Պրեմիեր Լիգայի և EFL-ի դեմ։ «Լեսթերը» կապահովի, որ այս գործընթացներից յուրաքանչյուրը վերանայվի համապատասխան և լիովին անկախ իրավական հանձնաժողովի կողմից»,- ասվում է անգլիական ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ անցած չորեքշաբթի՝ մարտի 20-ին, Պրեմիեր Լիգան մեղադրանք է առաջադրել «Լեսթերին»՝ խախտելու հիմնական լիգայի միջոցները ծախսելու կանոնները, որոնք ակումբներին թույլ են տալիս երեք տարվա ընթացքում կորցնել ոչ ավելի, քան 122 միլիոն եվրոն։