Լուիս Էնրիկեն խոսել է Խավի Սիմոնսի մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան Խավի Սիմոնսի մասին, ով վարձավճարով հանդես է գալիս գերմանական «Լայպցիգում»։

«Նա ևս մեկ գոհար է, ով մեծ բաներ է անում վարձով: Նա լավագույն տաղանդն է։ Չավին լիովին համապատասխանում է մեր գաղափարին և ոճին և կարող է հիանալի տարբերակ լինել ՊՍԺ-ի համար: Իհարկե, նրա ապագան կախված կլինի ակումբի որոշումից»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

20-ամյա Չավի Սիմոնսն այս մրցաշրջանում «Լայպցիգի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։