Յուլիան Նագելսման․ «Նրա պատասխանը շատ խելացի էր»

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը պատասխանել է «Բավարիայի» գործադիր տնօրեն Յան-Քրիստիան Դրիզենին իր՝ «Բավարիա» վերադառնալու հնարավորության մասին։

«Նրա պատասխանը շատ խելացի էր։ Երբեք մի բացառեք իրավիճակը, դա ֆուտբոլի մի մասն է», – Նագելսմանի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 2023 թվականի մարտին Մյունխենի «Բավարիան» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Յուլիան Նագելսմանին։