Հարի Քեյնը Բունդեսլիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը Բունդեսլիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։

Աղբյուրի համաձայն՝ անգլիացի ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է ամսական 2,1 միլիոն եվրո՝ առանց հարկերի:

Գերմանիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների երկրորդ տեղը կիսում են մյունխենյան ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը և դարպասապահ Մանուել Նոյերը՝ ամեն ամիս վաստակելով 1,66 մլն եվրո։

Երրորդ գծում են նաև «Բավարիայի» երկու խաղացողներ՝ եզրայիններ Սերժ Գնաբրին և Քինգսլի Կոմանը՝ ամսական 1,42 միլիոն եվրո աշխատավարձով։