«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը նշել է այն գործոնը, որից կախված կլինի իր ապագան մյունխենյան ակումբում։
«Ես դեռ մեկ տարուց ավելի ունեմ պայմանագրիս ավարտին, այնպես որ ես հանգիստ եմ:
Հետաքրքիր կլինի պարզել, թե ով է լինելու թիմի նոր մարզիչը»,- Կիմիխի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։