«Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը հայտնել է, թե արդյոք մոտ ապագայում կմնա թիմում։ Նա նշել է, որ այս պահին իր առաջնահերթությունը մրցաշրջանը դրականորեն ավարտելն է։
«Ես դեռ ավելի քան մեկ տարի ունեմ պայմանագրիս ավարտին, այնպես որ ես հանգիստ եմ վերաբերվում դրան: Հետաքրքիր և կարևոր է իմանալ, թե ով է լինելու թիմի նոր մարզիչը»,- Կիմիխի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ։ Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը Բունդեսլիգայում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։