Ժոան Լապորտա. «Ես նույնիսկ ոչ մեկին չեմ զանգի, քանի դեռ Չավին հաստատ չի որոշել, որ ցանկանում է հեռանալ»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ակնարկել է, որ Չավին կարող է մնալ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում։ Նախկինում անձամբ՝ մասնագետը, հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի պաշտոնը։

«Ես նույնիսկ ոչ մեկին չեմ զանգի, քանի դեռ Չավին հաստատ չի որոշել, որ ցանկանում է հեռանալ: Նա արդեն գիտի այդ մասին։ Երանի մնար։

Նա անընդհատ ասում է, որ հունիսին կգնա, բայց կտեսնենք: Մենք չենք ցանկանում ճնշում գործադրել ինքներս մեզ վրա՝ որոշում կայացնելու համար, քանի որ գոհ ենք այն բանից, թե ինչպես են այժմ ընթանում գործերը։

Ցանկացած մարզիչ, ով կգա, պետք է հարմարվի մեր կառուցվածքին։ «Բարսան» գերազանցում է մարզիչներին, խաղացողներին, նախագահներին և ղեկավարներին: Մենք հաջողակ մոդել ենք ստեղծել, և մարզիչը պետք է հարմարվի։

Ով էլ գա, պետք է սպասի մինչև մրցաշրջանի ավարտը, քանի որ մենք ոչ մի բանի չենք դիպչում, մինչև Չավին վերջնական որոշում կայացնի»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։