Ֆլորենտինո Պերեսը հաստատել է, որ լիովին վստահում է Անդրեյ Լունինին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հաստատել է, որ լիովին վստահում է ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինին և չի ծրագրում վաճառել նրան, քանի դեռ նա ցանկություն չի հայտնել հեռանալ ակումբից։

«Մենք պատրաստվում ենք վաճառել Լունինին միայն այն դեպքում, եթե նա դա խնդրի»,- Պերեսին մեջբերում է Defensacentral-ը։

Հիշեցնենք, որ Լունինը ներկայումս մադրիդյան ակումբի հիմնական դարպասապահն է։

25-ամյա Լունինը «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականին «Զորյայից» 8,5 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում դարպասապահը «Ռեալի» կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել 17 գոլ։