Վիկտոր Օսիմհենը իտալական Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը իտալական Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։ Այս մասին հայտնում է ֆրանսիական հեղինակավոր L’Equipe հրատարակությունը։

Աղբյուրի համաձայն՝ նիգերիացի ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է ամսական 1,5 մլն եվրո՝ առանց հարկերի:

Ա Սերիայի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչն է։ Նրա աշխատավարձը կազմում է ամսական 1,07 մլն եվրո։

Այս վարկանիշային աղյուսակի երրորդ տեղում «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին է, ում ամսական աշխատավարձը կազմում է 1 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Օսիմհենը բոլոր մրցաշարերում մասնակցել է 24 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 110 միլիոն եվրո։