«Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները, ով վարձավճարով հանդես է գալիս «Թոթենհեմում», ցանկանում է մնալ լոնդոնյան ակումբում, հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Թոթենհեմը» դիտարկում է խաղացողին գնելու հնարավորությունը մինչև 2024 թվականի Եվրոպայի առաջնության մեկնարկը, որը մեկնարկում է հունիսի 14-ին։ Սպասվում է, որ տրանսֆերի արժեքը կկազմի 14,5 մլն ֆունտ:
Վերները «Թոթենհեմ» է տեղափոխվել այս տարվա հունվարին։ Վարձակալությունը գործում է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ 28-ամյա գերմանացին ակումբի կազմում անցկացրել է 9 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
«Թոթենհեմը» 28 հանդիպումներից 53 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։