Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող, պատմության լավագույն ռմբարկուներից մեկը՝ Թիերի Անրին, կարծում է, որ Կիլիան Մբապպեն արդեն գերազանցել է իրեն։
«Նա արդեն շրջանցել է ինձ։ Արդեն արել է: Կիլիանն արդեն ապագայում է, ինչն ամեն դեպքում լավ է, քանի որ նա Ֆրանսիան է, նա մեր ֆուտբոլն է, և մեզ պետք է, որ այս տղան մեզ ամենուր ներկայացնի։ Կիլիանն արտասովոր է։ Նա խելահեղ լավն է»,- ասել է Անրին Le Parisien-ին տված հարցազրույցում:
25-ամյա Մբապպեն Ֆրանսիայի հավաքականի կազմում կարողացել է անցկացնել 75 հանդիպում, որոնցում դարձել է 46 գոլի հեղինակ։ Հավաքականի կազմում նա հաղթել է 2018 թվականի աշխարհի առաջնությունը և դարձել 2022 թվականի Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։