Sky Sports. «Լեսթերին» մեղադրանք է առաջադրվել

«Լեսթերին» մեղադրանք է առաջադրվել ֆինանսական կանոնները խախտելու համար, հաղորդում է Sky Sports-ը:

Աղբյուրի համաձայն՝ Պրեմիեր Լիգայի պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ ներկայումս անկախ հանձնաժողովը հետաքննում է այդ հարցը։ Խախտումը տեղի է ունեցել 2022/23 մրցաշրջանում, որից հետո «Լեսթերը» իջել է Չեմպիոնշիփ։

Ակումբը ֆինանսական հաշվետվությունները պետք է հրապարակի մարտին: Ենթադրվում է, որ «Լեսթերի» կորուստները վերջին երեք տարիների ընթացքում կարող են կազմել 105 միլիոն ֆունտ։

Դրանից հետո «Լեսթերի» վերաբերյալ անկախ հանձնաժողովի վերջնական որոշումը կհրապարակվի Պրեմիեր լիգայի կայքում։ Եթե ​​«աղվեսները» մեղավոր ճանաչվեն ֆինանսական կանոնները խախտելու մեջ, ապա հաջորդ մրցաշրջանում թիմը կարող է զրկվել միավորներից: Պայմաններից մեկը նրա վերադարձն է Պրեմիեր Լիգա։