ՊՍԺ-ն կիսապաշտպանության համար թոփ նորեկ է ընտրել, սակայն խնդիր կա

ՊՍԺ-ն դիտարկում է ամառային տրանսֆերային պատուհանի համար կազմն ուժեղացնելու տարբերակը: Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, Լիգա 1-ի գրանդը ցանկանում է ձեռք բերել Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին, ով անցյալ տարի Եվրոպայից Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» է հեռացել:

Գայթակղությունը կարող է լինել բարձր աշխատավարձը: Սաուդյան Արաբիայում 29-ամյա Միլինկովիչ-Սավիչը ներկայումս վաստակում է 25 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում: Նշվում է, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հավանություն է տվել Միլինկովիչ-Սավիչի հնարավոր պայմանագիրը։

Սերբի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Յուվենտուսը», սակայն թուրինյան թիմին վախեցնում է հնարավոր գործարքի ֆինանսական բաղադրիչը:

Transfermarkt պորտալը Սերգեյ Միլինկովիչ-Սավիչին գնահատում է 35 միլիոն եվրո: