«Յուվենտուսը» նոր պայմանագիր կկնքի իր ֆուտբոլիստի հետ

Սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է նոր պայմանագիր կնքել Թուրինի «Յուվենտուսի» հետ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի գործակալ Դարկո Ռիստիչը անցյալ շաբաթավերջին այցելել է Թուրին, որտեղ նախնական բանակցություններ է վարել «ծեր սինյորայի» ղեկավարության հետ։ Կողմերը քննարկում են համագործակցությունը մինչև 2028 թվականը երկարաձգելու հարցը։ Առաջիկայում տեղի կունենա բանակցային գործընթացի նոր փուլ։

Իտալիայի առաջնության այս մրցաշրջանում 24-ամյա հարձակվողը անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։