«Բավարիայի» խորհրդի անդամ Ուլի Հյոնեսը մեկնաբանել է մեկ տարի առաջ ակումբից հեռացված Յուլիան Նագելսմանի՝ ակումբ հնարավոր վերադարձի մասին լուրերը։
Ներկայումս մասնագետը գլխավորում է Գերմանիայի հավաքականը։
«Բավարիայի» ներկայիս ղեկավարությունը վատ հարաբերություններ չունի Նագելսմանի հետ: Յուլիանին պաշտոնանկ անելու համար պատասխանատու էին Օլիվեր Կանն ու Հասան Սալիհամիջիչը։ Նրանք հիմա ակումբում չեն։ Նագելսմանի վերադարձը հնարավոր է, հատկապես, որ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև EURO-2024-ի ավարտը»,- Հյոնեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ EURO-2024-ը կկայանա հունիսի 14-ից հուլիսի 14-ը։