ՊՍԺ-ի հարձակվողը կարող է փոխարինել Օլիվյե Ժիրուին «Միլանում»

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Գոնսալու Ռամուշին կառաջարկեն «Միլանին»:

Պորտուգալացին դժվարություններ ունի Փարիզում հարմարվելու, ինչը կարող է պատճառ դառնալ առաջիկա ամռանը նրա հեռանալուն: Ինչպես հայտնում է Calciomercato-ն, գործակալ Ժորժե Մենդեշը մտադիր է Ռամուշին վարձավճարով առաջարկել «Միլանին»՝ որպես Օլիվյե Ժիրուին փոխարինող։

37-ամյա ֆրանսիացու պայմանագիրը «ռոսոներիների» հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, և հարձակվողը լրջորեն մտածում է կարիերան MLS-ում շարունակելու մասին։

Գոնսալու Ռամուշը ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 30 խաղում դարձել է 9 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: 22-ամյա ֆուտբոլիստի արժեքը, ում ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ատլետիկոն», Transfermarkt պորտալը գնահատում է 50 միլիոն եվրո։