«Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» կարող են հեռացվել Պրեմիեր Լիգայից

«Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» կարող են հեռացվել Պրեմիեր Լիգայից՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների բազմաթիվ խախտումների համար։

Ինչպես հայտնում է The Sun-ը, Պրեմիեր Լիգայի ֆինանսական խախտումները վերանայող անկախ հանձնաժողովն արդեն զգուշացրել է երկու ակումբներին, որ հնարավոր է հեռացում, եթե նրանք մեղավոր ճանաչվեն:

«Մանչեսթեր Սիթին» 2023 թվականի փետրվարին մեղադրվել է 115 հանցագործության մեջ։ Ակումբի իրավաբաններն այժմ զբաղվում են այս հարցով: