Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը նշել է առաջիկա EURO-2024-ի գլխավոր ֆավորիտներին։
«Ես կարծում եմ, որ եթե մասնակցում ես որևէ մրցաշարի, պետք է պայքարես հաղթանակի համար։ Կցանկանայի հաղթել մրցաշարում Գերմանիայի հավաքականի հետ։ Մենք ֆավորիտ ենք, թե ոչ, դա այլ խոսակցություն է։
Ֆրանսիան ունի ամենաուժեղ թիմը, բայց Անգլիան ու Իսպանիան նույնպես լավ թիմեր ունեն։ Մի մոռացեք, որ EURO-2024-ը փլեյ-օֆֆի ունի։ Խաղի օրվա ձևն առանցքային դեր է խաղում»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում «Bayern & Germany»-ին: