Գերմանիայի և Մյունխենի «Բավարիայի» եզրային հարձակվող Ջամալ Մուսիալան պահանջված է Պրեմիեր Լիգայի ակումբների շրջանում։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Ըստ աղբյուրի՝ 21-ամյա գերմանացու ծառայություններով հետաքրքրված են երեք ակումբներ։ Խոսքը Լոնդոնի «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» մասին է։ Հնարավոր գնորդները պատրաստվում են ֆուտբոլիստի համար պայքարել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Այս մրցաշրջանում Ջամալը մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 110 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։