«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ֆուտբոլիստների նոր սերնդի աստղ է։
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն խոսել է այն մասին, թե արդյոք նորվեգացին կարող է հասնել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակին։
«Կարծում եմ՝ Հոլանդը մեծ ներուժ ունի: Բայց Մեսսիի ու Կրիշտիանուի մակարդակին հասնելու համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Հոլանդին պետք է շատ տիտղոսներ նվաճել և դա անել 15-17-20 տարի, ինչը հեշտ չէ:
Նա շատ երիտասարդ է, շատ խոստումնալից, մեծ ներուժ ունի։ Բայց ես դեռ կարծում եմ, որ այժմ Հոլանդը հեռու է Մեսսիից և Ռոնալդուից»,- talkSPORT-ին ասել է Պիկեն:
Նշենք, որ 2023 թվականին Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ նվաճեց 5 գավաթ։