«Բավարիան» պատրաստ է գալիք տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել թանկարժեք ֆուտբոլիստներ։
Մյունխենյան թիմը մոտ է Բունդեսլիգայի տիտղոսը կորցնելուն, դա տեղի չի ունեցել 12 տարի: Ոչ այնքան հաջող մրցաշրջանից հետո «Բավարիան» ակնկալում է հզրոացնել թիմի կազմ, մինչդեռ, ինչպես հայտնում է Kicker-ը, ակումբը չի խուսափի թանկարժեք գործարքներից։
Հավանական թիրախը «Բայերի» երիտասարդ աստղ Ֆլորիան Վիրցն է։ «Բավարիան» պատրաստ կլինի մեծ գումարներ ներդնել 20-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանին ձեռք բերելու համար, եթե հնարավորություն ընձեռվի:
Նշվում է նաև, որ բյուջեն ավելացնելու համար մյունխենյան գրանդը կարող է բաժանվել ներկայիս կազմից որևէ մեկից։