«Արսենալը» նոր երկարաժամկետ պայմանագիր կկնքի իր ֆուտբոլիստի հետ

Աջ պաշտպան Տակեհիրո Տոմիյասուն և «Արսենալը» նոր երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, հայտնում է ակումբի կայքը։ Համաձայնագրի ժամկետը չի նշվում։

25-ամյա ճապոնացի ֆուտբոլիստը «Արսենալին» միացել է «Բոլոնիայից» 2021 թվականի օգոստոսին: Այդ ժամանակից ի վեր նա թիմի կազմում անցկացրել է 73 հանդիպում բոլոր մրցաշարերում։

Տոմիյասուն իր կարիերան սկսել է հայրենիքում։ 2018 թվականին նա տեղափոխվել է բելգիական «Սենտ Տրույդեն», իսկ 2019 թվականին՝ «Բոլոնիա»։ Ճապոնիայի հավաքականի կազմում անցկացրած 41 խաղում նա խփել է 1 գոլ։