Հարձակվողներ Հարի Քեյնը, Բուկայո Սական և կիսապաշտպաններ Քոուլ Պալմերը և Ջորդան Հենդերսոնը չեն մասնակցել Անգլիայի հավաքականի մարզմանը Բրազիլիայի դեմ ընկերական խաղից առաջ։ Այս մասին հայտնում է Evening Standard-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստները բաց են թողել ազգային հավաքականի չորեքշաբթի օրը կայացած մարզումը, քանի որ մարզասրահում են մարզվել։
Թե ինչու են Սական, Պալմերը և Հենդերսոնը մնում անհատական ծրագրերին, մնում է անհասկանալի: Բունդեսլիգայի 26-րդ տուրի «Բավարիա» – «Դարմշտադտ» հանդիպման ժամանակ (5-2) կոճի վնասվածք ստանալուց հետո Քեյնը չի կարողանա լիարժեք մարզումներին մասնակցել:
Անգլիան շաբաթ օրը՝ մարտի 23-ին, Ուեմբլիում կընդունի Բրազիլիային, իսկ հաջորդ երեքշաբթի՝ մարտի 26-ին, նույն մարզադաշտում կհանդիպի Բելգիայի հետ: