Տիագո Սիլվան հաջորդ ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը

«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան հաջորդ ամառ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ֆուտբոլիստը, ով աշնանը կդառնա 40 տարեկան, կապի մեջ է «Ֆլումինենսեի» նախագահի հետ։ Սիլվան նախկինում արդեն խաղացել է այս ակումբում, ուստի կարելի է խոսել վերադարձի մասին։

«Տիագո Սիլվան մեր վաղուց երազանքն է եղել։ Նախագահը խոսում է նրա հետ գրեթե ամեն շաբաթ»,- ասել է Ֆրեդը, ով «Ֆլումինենսեի» մարզական տնօրենն է։

2023/2024 մրցաշրջանում Տիագո Սիլվան «Չելսիի» կազմում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով երեք գոլի հեղինակ։