«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը պատասխանել է մյունխենյան ակումբի ֆինանսական հնարավորությունների մասին հարցին։ Գործակալի խոսքով՝ «Բավարիան» չի կարող ամեն տարի հսկայական գումարներով խաղացողներ գնել։
«Ես չեմ անհանգստանում։ Գիտեմ, որ ամռանը մենք գումար կունենանք կազմը ուժեղացնելու համար։ Բայց մեր ֆինանսական հնարավորություններն անսահմանափակ չեն։ Մենք չենք կարող և չենք ցանկանում ամեն ամառ թանկ տրանսֆերներ կատարել։
Ինչպես, օրինակ, Հարի Քեյնի դեպքում։ Մեզ 14-15 բարձրակարգ խաղացողներ են պետք։ Կան նաև այնպիսի խաղացողներ, ինչպիսին Ալեքս Պավլովիչն է, ով այժմ ներխուժում է լավագույն 15: Ահա թե ինչ տեսք ունի կազմի պլանավորման մտքի գործընթացը։
Ես գիտեմ, որ «Բավարիան» ֆինանսական տեսանկյունից չափազանց առողջ ակումբ է։ Բայց ես նաև գիտեմ, որ ծախսերի հետ կապված որոշակի սահմանափակումներ կան»,- Էբերլի խոսքերը մեջբերում է «Bayern & Germany»-ն X սոցիալական ցանցում։