Ռիշարլիսոն․ «Հավաքականի համար շատ կարևոր է ունենալ հոգեբան»

«Թոթենհեմի» հարձակվող Ռիշարլիսոնը աջակցել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ ազգային հավաքականում հոգեբան վարձելու որոշումը։

«Հավաքականի համար շատ կարևոր է ունենալ հոգեբան, ով կօգնի ֆուտբոլիստներին: Միայն մենք գիտենք, թե ինչ ճնշում ենք զգում խաղադաշտում և դրանից դուրս, որտեղ ես անձամբ ավելի շատ տուժեցի։

Կարևոր է հոգեբան ունենալ։ Մենք գիտենք, որ կա կողմնակալություն, երբ ինչ-որ մեկն ասում է, որ փնտրում է հոգեբանական օգնություն: Ես ինքս ունեի, բայց հիմա արդեն չունեմ: Որպես ազգային հավաքականի խաղացող՝ մարդկանց խորհուրդ եմ տալիս օգնություն խնդրել, քանի որ դա փրկեց իմ կյանքը»,- ասել է Ռիշարլիսոնը ESPN Brasil-ին։