Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը բաց է թողել Անգլիայի հավաքականի վերջին մարզումը։
Sky Sports-ի տեղեկություններով՝ հարձակվողը շարունակում է ապաքինվել Բունդեսլիգայի վերջին տուրի՝ «Դարմշտադտի» դեմ խաղում ստացած վնասվածքից։
Հաղորդվում է, որ Քեյնը դժվար թե կարողանա օգնել Անգլիային Բրազիլիայի դեմ առաջիկա խաղում։
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Քեյնը դարձել է 31 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։