Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանեց Չեռնոգորիա

Հայաստանի Մ-21 հավաքականը ժամանեց Պոդգորիցա, որտեղ ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում կմրցի Չեռնոգորիայի Մ-21 ընտրանու հետ։

Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Չեռնոգորիա են մեկնել հետևյալ ֆուտբոլիստները՝

Դարպասապահներ
Գոռ Մատինյան – ԲԿՄԱ
Վլադ Չատունց – «Ալաշկերտ»
Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ
Համլետ Մնացականյան – «Շիրակ»
Ավենտիս Ավենտիսյան – «ՆԿ Յարուն» (Խորվաթիա)
Պետիկ Մանուկյան – ԲԿՄԱ
Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»
Արմեն Սարգսյան – ԲԿՄԱ
Ռուբեն Աբրահամյան – ԲԿՄԱ
Խարիտոն Այվազյան – «Ուրարտու»

Կիսապաշտպաններ
Նարեկ Ջանոյան – ԲԿՄԱ
Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»
Նարեկ Ալավերդյան – «Արարատ-Արմենիա»
Սերոբ Գալստյան – «Արարատ»
Գոռ Մանվելյան – «Նոա»
Կառլեն Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան – ԲԿՄԱ
Տիգրան Ավանեսյան – «Բալթիկա» (Ռուսաստան)
Վյաչեսլավ Աֆյան – ԲԿՄԱ
Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ
Գևորգ Տարախչյան – «Ուրարտու»

Հարձակվողներ
Լևոն Վարդանյան – «Փյունիկ»
Նիքոլաս Կալուկյան – «Սիրաքյուզ» (ԱՄՆ)

Հիշեցնենք, որ Չեռնոգորիա Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա մարտի 22-ին` ժամը 18:00 (Երևանի ժամանակով) Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում։