Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն պատասխանել է «Պարի Սեն Ժերմեն» հնարավոր տեղափոխությանը։
«Մի կողմից ես շոյված եմ դրանից, մյուս կողմից՝ դժվար է, երբ գիտես, թե ինչպես է ամեն ինչ ավարտվել անցյալում։ Դուք երբեք չպետք է փակեք որևէ դուռ, բայց այս տարբերակը, այնուամենայնիվ, իմ առաջնահերթությունը չի լինի»,- Ռաբիոյի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆրանսիացին մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Յուվենտուսից» ազատ գործակալի կարգավիճակով, նրա պայմանագիրն ավարտվում է հունիսին։