Դանիել Կարվախալ. «Նրանք այլևս չպետք է գան մարզադաշտ»

Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանիել Կարվախալը խոսել է «Օսասունայի» երկրպագուների պահվածքի մասին, որոնք Լա Լիգայի 29-րդ տուրի թիմերի միջև կայացած հանդիպման ժամանակ (2:4) վանկարկել են «Վինիսիուս, մեռիր»։

«Այս սպորտաձևը ներառում է գնդակով խաղալ: Այս իրավիճակի մասին ասացի մրցավարին, որպեսզի նա լսի, քանի որ դա շատ լուրջ է։ «Ռեալն» արեց այն, ինչ արեց։ Ամոթ է, որ ֆուտբոլը փչացնողներ կան։ Նրանք այլևս չպետք է գան մարզադաշտ։

Ես չգիտեմ, թե ինչ օրենք կարող է կանգնեցնել այս իրավիճակը, բայց նման բան չպետք է լինի։ Եկեք գործադրենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի դա չկրկնվի»,- Կարվախալի խոսքերն է մեջբերում COPE-ը: