Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան վնասվածք է ստացել մարզման ժամանակ, հայտնում է Մադրիդի մամուլի ծառայությունը։
31-ամյա բելգիացին վնասվածք էր ստացել մարտի 19-ին կայացած մարզման ժամանակ։ Նրա մոտ ախտորոշվել է աջ ծնկի միջային մենիսկի պատռվածք։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, դարպասապահը բաց կթողնի մինչև 7 շաբաթ։ Այսպիսով, Կուրտուան, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չի խաղա։
Կուրտուան ապաքինվում էր ձախ ծնկի նախորդ խաչաձև կապանների պատռվածքից, որի պատճառով այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել։