Ուրուգվայի առաջնությունն ընդհատվել է «Ռասինգ» – «Պենյարոլ» խաղում տեղի ունեցած տգեղ միջադեպի պատճառով, որտեղ «Պենյարոլը» հաղթել է 2։1 հաշվով։
Խոսքը հանդիպման մրցավարի վրա հարձակման մասին է՝ Ֆեդերիկո Պիկարդոն դարձել է ագրեսիվ երկրպագուներից մեկի զոհը, սակայն թե որ ակումբից էր երկրպագուն, չի հաղորդվում։
Ուրուգվայի մրցավարների ասոցիացիայի կոշտ արձագանքը, որը սպառնում էր գործադուլով, ստիպեց տեղի ֆուտբոլային իշխանություններին համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ Ապերտուրայի 15 տուրից հինգից հետո առաջնության հանդիպումները ժամանակավորապես չեղարկելով։
Հիշեցնենք, որ երկրի գործող չեմպիոնը ակումբն «Մոնտեվիդեոն» է։