Ժոաու Կանսելու․ «Ամեն ինչ կանեմ, որ մնամ «Բարսելոնայում»»

«Բարսելոնայի» պաշտպան Ժոաու Կանսելուն, ում իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Սիթիին», խոսել է իր ապագա ծրագրերի մասին։

«Այս պահին ինձ ոչինչ չեն ասել, բայց հուսով եմ, որ կարող եմ մնալ: Ես ամեն ինչ անում եմ, որպեսզի դա տեղի ունենա: Ես իսկապես կցանկանայի խաղալ «Բենֆիկայում», բայց ցանկանում եմ ևս մի քանի տարի անցկացնել այստեղ:

Չնայած այն հանգամանքին, որ ակումբը ֆինանսական խնդիրներ ունի, ես ուրախ եմ, որ այստեղ եմ։ Սա «Բենֆիկայից» հետո առաջին ակումբն է, որն ինձ դուր է եկել։ Ես այնտեղ եմ, որտեղ միշտ ցանկացել եմ լինել»,- Կանսելուի խոսքերն է մեջբերում Relevo-ն:

Ընթացիկ մրցաշրջանում Կանսելուն բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» 32 խաղում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։